Ներքին 3 տարի առաջ - 21:41 13-10-2022

Հայաստանն այսօր «պռոխոդնոյ դվոռ» է դարձել․ Գագիկ Համբարձումյան

«Այդ բեռներում շատ հմտորեն պլաստիկե փաթեթների մեջ տեղափոխած պայթուցիկի հզորությունը բոլորս տեսանք։ Այդուհանդերձ, փակագծեր չեն բացվել և բավականին շատ անհասկանալի վիճակներ կան։ Թե էդ տրանսպորտն ինչի Փոթի գալուց հետո մտավ Հայաստան ու նորից դուրս գնաց․․․ Էդտեղ բավականին բաներ կան, ինֆորմացիա պետք է լինի, որ կարողանաս հետևություններ անել ու կարծիք հայտնել»։ Oragir.news-ին այս մասին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով Ղրիմի կամրջի վրա պայթած պայթուցիկը տեղափոխելու վերաբերյալ հարցին։

«Այն, որ Հայաստանն այսօր «պռոխոդնոյ դվոռ է», երկու կարծիք լինել չի կարող։ Ամեն ինչի համար էլ կարելի է Հայաստանի տարածքն օգտագործել, որովհետև մենք չունենք հայրենիքին նվիրված ու շահերով տոգորված ո՛չ հատուկ ծառայություն, ո՛չ պետական որևէ ստրուկտուրա։ Բոլորը զբաղված են միայն գլխավոր տականքին, ընտանիքին ու կողմնակիցներին պաշտպանելով։ Ուրիշ որևէ խնդիր էդտեղ լինել չի կարող»,- ասաց Գագիկ Համբարձումյանը։

Բացթողումներ եղել են նաև նախկինում․ նկատեց Համբարձումյանը։ Այդուհանդերձ, ըստ նրա, անգամ այդ պայմաններում պետական ապարատը ծառայել է ի շահ պետության։

«Հիմա այդ պետական կառույցներն էլ երկրին չեն ծառայում։ Նրանք ծառայում են երկիրը կործանողին։ Երբ ամբողջ ոստիկանական համակարգը զբաղված է այդ ստորների պաշտպանությամբ, երբ սահմանների կահավորման խնդրի լուծման փոխարեն գումարները բազմապատիկ տրվում են նրանց։ Երբ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ գումար է ստանում, քան էստեղ այդ անգրագետ ու դեգեներատ պարեկները։ Այս պայմաններում ուզում եք, որ նրանք պետության անվտանգության ապահովման խնդի՞ր լուծեն։ Իհարկե չէ»։

Այս պայմաններում, ըստ նախկին փոխոստիկանապետի, մեր երկիրը նույնպես պաշտպանված չէ հնարավոր վտանգներից։

«Երբ երկրիդ առաջին դեմքերը երկիրը տանում են պլանավորված կործանման ու վաճառքի, մնացած բոլոր պետական մարմինները դեգրադացված են։ Իսկ դա ամենապարարտ հողն է՝ պղտոր ջրում ձուկ բռնողների համար։ Էստեղ թուրքերն ու ադրբեջանցիները ինչեր կարող են իրականացել։ Սա նկատելու համար պետք չէ լինել ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ իրավապահ համակարգի ներկայացուցիչ։ Սա շատ ակնհայտ աքսիոմատիկ ճշմարտություն ու իրավիճակ է»,- ասաց նա։

Ըստ Համբարձումյանի՝ այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ թե տեխիկական թերացումների ու վերահսկողական բացթողումների, այլ նպատակադրված գործողություններին։

«Դրանք բացթողումներ չեն, դա դիտավորյալ վարքագիծ է՝ կործանման համար։ Այդ հարցը կդրվեր այն դեպքում, երբ մենք ունենայինք պետության հայրենասեր ղեկավարներ։ Այս դեպքում հարցն այնքանով տեղին չէ, որ այդ նույն ղեկավարությո՛ւնը չունի այդ ցանկությունը։ Սրանք ո՛չ տհաս են, ո՛չ անգրագետ, այլ ամեն բան անում են պլանավորված, հետևողական՝ երկիրը կործանելու համար։ Այդ դեպքում կարելի էր քննարկել, թե ինչ պետք է արվեր, որ չարվեց։ Եկել են իշխանության՝ հենց դրա համար՝ դրսի տերերի փողերով ու աջակցությամբ։ Նրանք ամեն բան անում են՝ երկրի կործանման ու նվիրման գործընթացը հեշտացնելու համար։ Իսկ դա իրագործել հնարավոր է՝ կործանելով անվտանգային համակարգերը»։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել