Ներքին 3 տարի առաջ - 18:58 03-11-2022

Արժանապատվությունից զուրկ, իրենց առջև չոքած, «չեստ» տվող սպայակազմո՞վ են ստեղծելու արտաքին հետախուզություն․ Գագիկ Համբարձումյան

«Իրականում ՀՀ ԱԱԾ կազմում արդեն կա Արտաքին հետախուզության ստորաբաժանում, կա նաև հակահետախուզության ստորաբաժանում, ռազմական հետախուզության ստորաբաժանում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2023 թ․-ին նախատեսում են ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն։

«Այս հայտարարությունից հետո հարց է առաջանում․ եթե այն, ինչ կար, ոչնչացրել են, հիմա ի՞նչ են դրա տեղը սարքել․ ԼԳԲՏ-ներով ու իրենց խոզակերպ անձանցով լրացված մի այլասերված կառո՞ւյց։ Ինձ նաև հետաքրքրիր է՝ ո՞ւմ միջոցով են ստեղծում, ի՞նչ կադրերով, իրենց այլասերված կոնտինգենտով ու գրանտակերներո՞վ, որոնք հայրենիքի պատկերացում չունեն, թե՞ արժանապատվությունից զուրկ սպայական կազմով են ստեղծում, որոնք պատկերացում չունեն երկրի անվտանգության մասին, չոքած «չեստ» են տալիս այդ այլասերվածներին, դրանցո՞վ են ստեղծում»։

Նա նաև ընդգծեց, որ այն, ինչ նախաձեռնում է այս կառավարությունը, միանշանակ չի կարող դրական նպատակ ունենալ․ «Նրանք ընդունակ չեն ոչինչ կառուցելու, նրանք իրենց պատկերացումներով ու կերպարով են անում, ինչ անում են, վստահաբար, ստոր նպատակ ունի»։

«Կարծում եմ՝ անգամ դետալների մեջ մտնելու կարիք չկա հասկանալու համար, որ այն, ինչ իրենք նախատեսում են ստեղծել, որևէ այլասերված բան կլինի։ Հիմա դռները բացել են ու Հայաստանը դարձրել են «պրախադնոյ դվոռ», որքան այլասերված ու այլակերպված կոնտինգենտ կա, հանրապետությունում աչքի առաջ է, եթե նրանք ամեն ինչ այլանդակել են ու դեգրադացրել են, ի՞նչ կարող են ստեղծել։ Անգամ՝ ոստիկանությանը, որը կոչված է հանցավորության դեմ պայքարելու, հիմա վերապրոֆիլավորել են իրենց ընտանիքների պաշտպանության կառույցի։ Հետևաբար, որևէ դրական բան ես չեմ ակնկալում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող