Ներքին 4 տարի առաջ - 18:52 18-08-2022

Այս իշխանության գործողություններին պետք է մոտենալ ոչ թե անմեղության, այլ ստորության կանխավարկածով․ Գագիկ Համբարձումյան

«Եթե երկրի ղեկավարը Կառավարության նիստում նման բան է ասում, որ բացառում է ահաբեկչության վարկածը, ապա դա արդեն քննությանն ուղղորդող վիճակ է ստեղծվում, դա շատ կասկածելի հանգամանք է»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։

«Երկու օրվա ընթացքում փաստեր ունենալ չէին կարող, եթե անգամ այդ ուղղությամբ մտածելու ինչ-որ հիմքեր ունեին, նախ չպետք է արտահայտվեին և լիարժեք քննության համար պետք է ամբողջությամբ բացառեին այդ հատվածը։ Շուտափույթ նման հայտարարություն են անում դա արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս»։

Տեղի ունեցած պայթյունը պատասխանատու մարմինները և երկրի ղեկավարը որպես ահաբեկչական գործողություն բացառում են, ինչը Համբարձումյանը խայտառակություն որակեց։

«Ամեն ինչ սրանցից սպասելի է, ամեն ինչ։ Ես, դուք և մյուսները իրոք չգիտենք, թե ինչ է կատարվել, ինչն է պատճառը եղել, դիտավորություն է եղել, անփութություն է եղել, հանցավոր ինքնավստահություն, բայց նախապես կարծիք հայտնել, ուղղորդել քննությանը․ արդեն խայտառակություն է։ Աքսիոմատիկ ճշմարտություն կա․ երբ հարց է դրվում խորհրդակցության, քննարկում է կատարվում, ղեկավարը վերջում է հայտնում իր կարծիքը կամ վերջում է քննարկում, որպեսզի չազդի մյուսների վրա։ Ո՞նց են այս պահին այդպես անում։ Կարող է իրոք չկա ահաբեկչական ակտ, բայց մոտեցումը դուք նայեք։ Ես առիթ եմ ունեցել ասելու՝ այս իշխանության գործողություններին պետք է մոտենալ ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ ստորության կանխավարկածով»,-նշեց Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել վերջնական եզրակացություններ պետք չի անել, բայց տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է: Տեսանելի է, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց