Ներքին 3 տարի առաջ - 15:26 23-09-2022

Ահա, թե ինչի են վերածել իրավական համակարգը՝ տուպոյ, չմտածող բիոզանգվածի․ Գագիկ Համբարձումյան

Եռաբլուր զինվորական պանթեոնը ՊՆ զորամաս է համարվում։ Եթե նման վայրում հասարակական կարգի խախտում է լինում՝ առաջին հերթին ռազմական ոստիկանությունը պետք է միջամտեր։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ռազմական ոստիակության ներկայացուցիչներ չեն երևացել։

«Եթե հասարակական կարգի խախտում լիներ սովորոկան զորամասում՝ առաջինը հենց ռազմական ոստիկանությունը կմիջամտեր։ Ես չեմ կարող գնահատել, թե արդյո՞ք այնտեղ կարող էին լինել Կարմիր բերետավորներ, թե ոչ, բայց եթե հասարակական կարգի խախտում է լինում, մինչև զորամասի հրամանատարությունը թույլտվություն չի տալիս, ոստիկանության ներկայացուցիչները գործողություն իրավունք չունեն անելու։ Այդ առումով, այո, որոշակի ապօրինություն կամ ինքնիրավչություն կար»։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը նշեց, որ անկախ նրանից, դա համարվում է զորամաս, թե ոչ՝ ոստիկանական զորքերը, որոնք պարտավոր են ապահովել քաղաքացիների անվտանգությունը, հասարակական կարգը՝ իրեն դրսևորում են շնագայլի նման։

«Ահա, թե ինչի են վերածել իրավական համակարգը՝ տուպոյ, չմտածող բիոզանգվածի, որը ծառայում է բացառապես իշխանության անվտանգության ապահովմանը։ Ամբողջ խնդիրը դրանում է։ Եռաբլրի իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչպես իրենց տերերն են՝ բարոյազուրկ անասնական, նույնպես էլ իրենք են, որ այդ սպիտակամազ ծնողների առջև փոխանակ ծնկի գան, էդպես դաժանաբար են վերաբերվում»։

Անդրադառնալով ծառայողական քննություններին՝ Համբարձումյանն ընդգծեց, որ դրանք մարդկանց աչքին թոզ փչելու միջոց են, նրանց ոնց հրահանգում են՝ այնպես էլ կատարում են, ամբողջ խնդիրը հենց դրանում է։

«Այդ ֆոնին հայտարարվում է ծառայողական քննության մասին, ի՞նչ ծառայողական քննություն, միանգամից քրեական գործ պետք է հարուցվեր, բոլոր այդ տեսանյութերը հենց միանգամից վարույթ սկսելու հիմք կարող է հանդիսանալ, երբ քաղաքական, ֆեյքային հաղորդման հիման վրա բռնում՝ կալանավորում են մարդկանց, ապա հիմա լրատվամիջոցների հրապարակումները միանշանակ հիմք էին, որ նրանց վրա վարույթ հարուցվեր։

Խնդիրն այն է, որ նրանք պարտրաստ են ամեն ինչ վրայով անցնել իրենց ցանկությունն իրականացնելու համար։ Սա բարոյազուրկ իշխանությունների ցանկությունն էր, որը ոչնչով չի տարբերում մեր թշնամիների ցանկությունից, հետևաբար, նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես թշնամու հետ, առաջին հնարավորության դեպքում նրան պետք է սատկացնել։ թշնամի են նրանք»։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել