Ներքին 4 տարի առաջ - 09:53 07-10-2022

«Փարիզ-Ստեփանակերտ-Երևան» փառատոնի ֆրանսիացի նախաձեռնողները հիացած են արցախցիների հաստատակամությամբ

Հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում Սիլվեն Տեսոնի «Ձյան հովազը» ֆիլմի ցուցադրությամբ Արցախում եզրափակվել է «Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնը, որ մեկնարկել էր հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը, հեռավար ձևաչափով ներկաներին փառատոնի նախաձեռնողների և անձամբ իր կողմից ուղերձով է դիմել ֆրանսիացի հայտնի գրող, հրապարակախոս Սիվեն Տեսոն, ով նաև «Ձյան հովազը» ֆիլմի դերակատարներից է:

«Այս անգամ թեև չհաջողվեց Արցախ այցելել, սակայն կփորձենք անպայման գալ և ֆիզիկապես ներկա լինել Արցախում՝ Ֆրանսիա-Ստեփանակերտ նոր փառատոների շրջանակներում: Թեև Ֆրանսիայից Հայաստան հեռավորությունը մեծ է, սակայն այստեղ գալով, մենք օտարություն չենք զգում և խորապես, հոգով ու սրտի բոլոր թելերով կապված ենք ձեր երկրի հետ: Ոչինչ մեզ չի կարող արգելել, որպեսզի մտքով, հոգով ու սրտով ձեզ հետ լինենք: Մենք անպայման պիտի ձեր ձայնը բարձրացնենք Եվրոպայում, որպեսզի Ադրբեջանը վայրկյան անգամ չմտածի, թե անպատիժ կերպով կարողանալու է Արցախի հետ վարվել այնպես, ինչպես կցանկանա: Մեզանից որևէ մեկը չի կասկածում, որ Արցախն ինքնիշխան կլինի, ինչը մեր ցանկությունն ու երազանքն է: Չնայած բոլոր սպառնալիքներին, որոնք առօրյա են, դուք դիմակայում եք, և շարունակում եք ապրել ձեր երկրում: Սա հենց այն ուղերձն է, որը ողջունում ենք, որով հիանում ենք և որը փոխանցելու ենք մեր հասարակությանը»,-ասել է ֆրանսիացի հեղինակը՝ փոխանցելով նաև «Լը Ֆիգարո Մագազին» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի, ֆրանսահայ հայտնի լրագրող, գրող Վալերի Թորանյանի և կինոռեժիսոր, պրոդյուսեր Նիկոլա Բարի ողջույնները արցախցիներին:

Այնուհետև կայացել ֆիլմի ցուցադրությունը: Այս տարի Սեզար մրցանակի արժանացած լավագույն փաստավավերագրական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Տիբեթական լեռներում, ուր լուսանկարիչ Վենսան Մյունիեն և գրող Սիլվեն Տեսոնը բարձրացել են հովազ որոնելու: Այդ ընթացքում նրանց փնտրտուքը վերածվում է բնության ու մարդու ներդաշնակության, սպասոումի ու համբերատարության փիլիսոփայության և վայրի բնության գեղեցկության շուրջ մտորումների ու երկխոսության:

Կինոդիտումից հետո, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի և երիտասարդության վարչության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի վարիչ Արուս Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնն Արցախում հասել է իր նպատակին, հետարքրություն առաջացնելով երիտասարդ սերնդի շրջանում:

Նրա խոսքով՝ երկօրյա կինոդիտումներին մասնակցել են դպրոցական տարբեր տարիքի աշակերտներ, բուհերի ուսանողներ:

«Փառատոնն արցախցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց դիտել ֆիլմեր, որոնք համացանցում դեռ չկան: Մասնակցությունն ու հետաքրքրությունը ֆիլմերի նկատմամբ գերազանցել են սպասումները: Նույնիսկ տարբեր դպրոցներից առաջարկներ եղան ֆիլմերը ցուցադրել իրենց կրթօջախում, հաշվի առնելով, որպեսզի բոլոր աշակերտները հնարավորություն ունենան դիտելու: Թույլտվությունն արդեն ստացել ենք և կսկսենք այս ֆիլմերը ներկայացնել նաև կրթօջախներում»,-մանրամասնեց Ա. Գասպարյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին