Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 03-04-2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվել է Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ից սկսել է Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:

Ինչպես տեղեկացնում են ավիաընկերությունից, Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ մայիսին երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին, ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն ու մեկնարկի կապակցությամբ հայտնել. «Ուրախությամբ պիտի նշեմ, որ տալիս ենք դեպի Փարիզ թռիչքների մեկնարկը: Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ֆրանսիայի Հանրապետություն: Հատկանշական է, որ մեր ավիաընկերության առաջին չվերթը, որը կայացել է նախորդ տարի դեկտեմբերի 18-ին, նույնպես մեկնել է Ֆրանսիա՝ դեպի Լիոն: Լինելով ֆրանկոֆոն համայնքի անդամ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի Ֆրանսիայի նկատմամբ: Համոզված ենք, որ այս չվերթը նույնպես հաջողություն է ունենալու: Ուրախ կլինենք մեր օդանավերում տեսնելու բոլորին»։

Դեպի Փարիզ թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է. «Մեր եվրոպական երթուղիների ցանցը շարունակաբար ընդլայնվում է: Ուրախ ենք տալու դեպի Փարիզ կանոնավոր չվերթների մեկնարկը՝ այսպիսով ընդլայնելով մեր թռիչքային աշխարհագրությունը: Սա ճանապարհորդելու և նորը բացահայտելու բացառիկ հնարավորություն է, քանի որ Փարիզն անկրկնելի քաղաք է՝ բացմաթիվ հրաշալի տեսարժան վայրերով: Ինչպես իրավացիորեն ասել է դասականը՝ Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան