Մամուլ 4 տարի առաջ - 07:54 16-08-2022

Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ նշել են Խաղողօրհնեքը: Դրանով էր պայմանավորված այն, որ վարչապետը միայն մեկ օր անց՝ երեկ առավոտյան այցելեց դեպքի վայր։ Իսկ դեպքից անմիջապես հետո նրա փոխարեն «Սուրմալու» էր գնացել Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, պատերազմից 2 տարի անց էլ Փաշինյանի գրաֆիկում փոփոխություններ չկան, նա շաբաթ-կիրակիները, որպես կանոն, անցկացնում է Սեւանի կառավարական ամառանոցում, տոն կամ սգո օրերին առավոտ կանուխ է այցելում հանրային վայրեր, որ պատահական քաղաքացիների չհանդիպի: Երեկ էլ «Սուրմալու» այցելել էր առավոտվա մթնշաղին, երբ քաղաքացիներ քիչ կային: Թեեւ, ամեն դեպքում, մշտապես շրջապատված է տասնյակ թիկնապահներով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն