Ներքին 4 տարի առաջ - 22:00 13-08-2022

Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվել է մի շարք միջոցառումներով

Նոր թաղամասի վերակառուցված ճանապարհների, խաղահրապարակի բացում, բնակարանամուտ Շուռնուխում․ օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք միջոցառումներով։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Գորիս քաղաքում տեղի ունեցավ Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցը նորոգվել է պետություն – համայնք գործակցության արդյունքում, որի 55%-ը համայնքի ներդրումն է, 45 %-ը՝ պետության։ Արտաշեսյան թաղամասում նաև նոր խաղահրապարակ է տեղադրվել ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի եւ Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։

Օրվա երկրորդ կեսին Շուռնուխ բնակավայրում կայացավ Գորիսի համայնքապետարանի կողմից վերակառուցված բնակելի շենքի նորամուտը, տնօրհնեքի արարողությունն ու բանալիների հանձնումը այստեղ բնակություն հաստատող 4 ընտանիքներին։

Տանտերերին բանալիները հանձնեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի փոխարեն մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Դավիթ Սարգսյանը նաև ընտանիքներին հեռուստացույց նվիրեց։ Շուռնուխի նորակառույց բնակարաններում տեղադրվել են արևային պանելներ, ջրատաքացուցիչներ ՝ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում։

Բնակավայրի փոքրիկների համար նաև մանկական եւ երիտասարդական կենտրոններ են բացվել ։ Օրվա ընթացքում բոլոր հյուրերը նաև սյունիքյան համեղ ուտեստները, ազգային երգն ու պարըվայելելու հնարավորություն ունեցան»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են