Ներքին 4 տարի առաջ - 11:33 04-08-2022

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ընդունել է ֆրանսիական «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչներին

Օգոստոսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի ներկայացուցիչներին։

Հանդիպման սկզբում «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել ասոցիացիայի առաքելությունը, որը հանգում է Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում հայապահպանությանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու արդարադատության հարցերին։

Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը կրում են հայրենասիրական և մարդասիրական բնույթ։
Երիտասարդները Պաշտպանին են ներկայացրել, որ, ի թիվս այլ ծրագրերի, իրենք աշխատում են 44-օրյա պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող արցախահայության, հատկապես՝ երեխաների ու երիտասարդների հետ՝ թիրախավորելով կրթությունը, զարգացումն ու իրավազորումը։


Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է հաստատության մանդատի շրջանակներում ձևավորված գործունեության առաջնահերթություններին և գրասենյակի աշխատանքին՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում:

Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել «Շարժում» ասոցիացիայի թե՛ առաքելությունը և թե՛ իրականացվող ծրագրերի օգտակարությունը։

Պաշտպանը նաև կիսվել է սահմանամերձ բնակավայրերի ու Արցախի երիտասարդության խնդիրների մասին իր հետևություններով և ասոցիացիային, ի թիվս այլնի, առաջարկել իրենց աշխատանքներում դիտարկել տեղերում երիտասարդների հետ շփումների ու փոխանակումների ակտիվացումը։

Ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց գործունեության ընթացքում հանդիպած խնդիրներն ու մտքեր փոխանակել հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ