Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:11 29-03-2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական KM Global Activity ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին։

Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։

Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին և որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել։

Վաչե Տերտերյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ներդրում կատարելու պատրաստակամության համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժամանակի բարենպաստ հանգամանքը, երբ եվրոպական և մասնավորապես ֆրանսիական ընկերությունները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։

Փոխնախարարն առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերել ճանապարհաշինության, ջրամբարաշինության, ինչպես նաև՝ դպրոցաշինություն և մանկապարտեզների կառուցման ոլորտներում։

Շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում շինարարությունն իրականացվում է բացառապես մրցութային ընթացակարգով, ՏԿԵ փոխնախարարը խորհուրդ է տվել ընկերության ներկայացուցիչներին մասնակցել նաև համայնքային փոքր օբյեկտների տենդերներին և կատարած լավ աշխատանքի շնորհիվ հայկական շուկայում ձեռք բերել ճանաչվածություն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան