Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:37 20-07-2022

Բացի մեզնից՝ բոլորը անհանգստանում են մեզ համար

Հայաստանի ու նրա բնակչության մասին անհանգստանում են բոլորը՝ բացի մեզանից։ Այո՛, մեզանից, ոչ թե մեր իշխանություններից, որովհետև մեր, կներեք արտահայտությանս, «տանձին» չէ՝ ինչ է կատարվում մեր երկրում ու մեր շուրջը։

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Սա մեզ, չգիտես ինչու, ոգևորել է, որ մեր հարևան Իրանը մեր օգտին մի բան է ասել Թուրքիայի նախագահին։ Փոխարենը մենք չենք ասում, որ դեմ ենք։ Իրանն է ասում, ու դրանով ուրախանում ենք, մեզ թվում է՝ Իրանը մեր սիրուն աչքերի համար դեմ է դուրս գալու Թուրքիային և Արցախը հետ է բերելու, մեզ տա։ Մենք չենք հասկանում, որ Իրանը դա անում է բացառապես իր անվտանգության նկատառումներից ելնելով։ Եթե իրանը կոմունիկացիոն առումով դրա կարիքը չզգար, նա երբեք չէր ասի այնպիսի բան, որը կբխեր նաև մեր շահերից։

Այսօր էլ ԱՄՆ դեսպանատունն է հայտարարություն տարածել, որտեղ ասվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու և վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Օրինակ՝ եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին: Սա նշանակում է, որ ամերիկացիք մի բան գիտեն, որ հիմիկվանից նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց քաղաքացիներին մեր երկրի ներսում պաշտպանելու համար։ Այսինքն՝ մոտ ապագայում նորից վտանգ է սպառնալու ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին, որոնք կարող են լինել նաև ամերիկացի։

Սա, ճիշտ է, ուղիղ ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված նախազգուշական միջոցառում չէ, բայց անուղղակի կերպով մեզ էլ է ուղղված, որ հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, զգո՛ւյշ եղեք, շուտով էլի մի փորձանք է գալու ձեր գլխին։ Բայց մեր, ինչպես վերևում նշեցի, «տանձին չէ» դա։ Մենք մեր համար էս շոգին հով լռված ենք, ինչպես ասում են։ Բայց մենք ուրախանում ենք, որ մեզանով հետաքրքրվող, մեր մասին անհանգստացող կա։ Ու այս ֆոնին պատահական չէր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Հայաստան։ Եկել, մի բան առել, գնացել է։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Ձեզ գուցե հետաքրքրի