Ներքին 1 ամիս առաջ - 16:56 12-09-2026

Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները։ Հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, թե իբր ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուսների ու ադրբեջանցիների հետ։

«Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանցիները չեն ասում։

Բազմաթիվ անգամ, նաև նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով ասվել է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով ադրբեջանական կողմն է դիմել։ Սրա վերաբերյալ հերքում, ակնարկ, որ այլ պատմության կա, չի հնչել ոչ Ադրբեջանից, որ ՌԴ-ից

Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները, քանի որ փաստ է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով է տեղի ունեցել ռազմական գործողությունների ավարտ։ Սա փորձում է հերքել միայն Արմեն Գրիգորյանը»,- ասում է Հայկ Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել