Ուղիղ եթեր
Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հսկայական գերեզմաններ են հայտնաբերվել
copy image url

Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հսկայական գերեզմաններ են հայտնաբերվել

Ավելին 2 տարի առաջ - 09:14 15-07-2022
Լեհաստանի Ազգային հիշատակի ինստիտուտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների երկու զանգվածային գերեզման է հայտնաբերել։

Ինչպես մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության ղեկավար Կարոլ Նավրոցկին՝ գերեզմանները հայտնաբերվել են Վարշավայից հյուսիս գտնվող նախկին Ձիալդոու համակենտրոնացման ճամբարի (նաև՝ Զոլդաու) մոտ գտնվող անտառում։

Փորձագետները հայտնել են, որ զանգվածային գերեզմանոցներում առնվազն ութ հազար մարդու մնացորդներ են։ Նրանք նման եզրակացություն են անում՝ ելնելով այն փաստից, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 17 տոննա մոխիր։

Ինստիտուտի աշխատակիցները վստահ են, որ մոտակա անտառներում այլ զանգվածային գերեզմաններ ևս կարող են լինել։

Dzyadłowo համակենտրոնացման ճամբարը կառուցվել է 1939 թվականին և օգտագործվել ողջ նացիստական ​​օկուպացիայի ընթացքում։ Ենթադրվում է, որ այնտեղ սպանվել է մինչև 30 հազար մարդ։ Ազգային հիշողության ինստիտուտը 2019 թվականին հետաքննություն է սկսել համակենտրոնացման ճամբարի գործունեության վերաբերյալ՝ այնտեղ մահացածների ճշգրիտ թիվը պարզելու համար։ Գերեզմանների որոնումները բարդանում էին նրանով, որ 1944 թվականի գարնանը նացիստները դուրս են բերել մահացածների աճյունները և այրել՝ զանգվածային սպանությունների հետքերը թաքցնելու համար։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել