Հարավային Ֆրանսիայի Լե Պորժ գյուղում անտառային հրդեհներից հետո հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին պատկանող հարյուրավոր զինամթերք։
Սկզբում ենթադրվում էր, որ հրդեհի ընթացքում լսված պայթյունները կապված են եղել գազի բալոնների պայթյունների հետ։ Սակայն տեղական լրատվամիջոցներին հայտնել է հրշեջ ծառայության պետը, որ պայթյունների պատճառ կարող էին լինել բարձր ջերմաստիճանի հետևանքով պայթած հին զինամթերքները։
Լե Պորժի քաղաքապետ Մարսիալ Զանինետին France Info-ին հայտնել է, որ հրդեհի երկրորդ գիշերը լսվել է ավելի քան 100 պայթյուն՝ դրանք համեմատելով պատերազմի ձայների հետ։
Թամարա Քալանթարյան