Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 14-07-2022

Ավելի քան 40 երկիր աջակցել է Կիևին ՄԱԿ-ի միջազգային դատարանում. Վրաստանը ցուցակում չկա

Աշխարհի ավելի քան 40 երկիր աջակցություն է հայտնել Ուկրաինային, որը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանում։

Կիևին աջակցել են ԵՄ երկրները, Մոլդովան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մարշալյան կղզիները, Պալաուն, Նոր Զելանդիան և այլ երկրներ։ Վրաստանը ցուցակում չկա: Վրաստանի իշխանությունները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն արել այս թեմայով։

Համատեղ հայտարարությունը ստորագրած երկրները ընդգծում են այս դատական գործընթացի կարևորությունը և կոչ են անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, ինչպես պահանջվում է 2022 թվականի մարտի 16-ի դատարանի որոշմամբ։

«Եթե Ռուսաստանը չկատարի դատարանի մարտի 16-ի որոշումը, դա կլինի միջազգային իրավունքի ևս մեկ խախտում»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

«Այս հայցի միջոցով Ուկրաինան ցանկանում է հասնել որոշման այն մասին, որ Ռուսաստանը իրավունք չունի ռազմական գործողություններ ձեռնարկել Ուկրաինայում՝ ցեղասպանության առկայության մասին չհաստատված փաստերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը