Քիմ Քարդաշյանը սիրահարվել է Լյուիս Հեմիլթոնի՝ իր երեխաների հանդեպ հոգատարության շնորհիվ։
Քիմ Քարդաշյանին գրավել է ոչ թե շքեղ նվերներով, այլ իր չորս երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատարությամբ։ People-ի՝ ռեալիթի աստղին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Լյուիս Հեմիլթոնի ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքը երեխաների նկատմամբ դարձել են նրանց հարաբերությունների կարևոր մասը։
Աղբյուրը նշել է, որ մրցարշավորդի մտածված ժեստերից մեկը Քիմի երեխաներին շուն նվիրելն էր։ Սակայն ամենակարևորը նրա մշտական հոգատարությունն ու աջակցությունն են եղել։
Հեմիլթոնը հասկանում է, թե որքան կարևոր է Քարդաշյանի համար լավ մայր լինելը, և փորձում է հեշտացնել ընտանիքի առօրյան։
«Նրանց միջև ամեն ինչ հանգիստ և հասուն է։ Նա նրան իսկապես երջանիկ է դարձնում»,- նշել է աղբյուրը People-ին։