Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին անվանել է աշխարհի ամենավատ կինը
copy image url

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին անվանել է աշխարհի ամենավատ կինը

Ավելին 3 տարի առաջ - 12:29 18-05-2021

Ինսայդերները պատմում են, որ ռեփեր Քանյե Ուեսթը զղջում է, որ կապվել է Քարդաշյան ընտանիքի հետ եւ ամուսնացել է Քիմի հետ։ Եվ որքան շատ է նա մտածում իր 6-ամյա ամուսնության մասին, այնքան հասկանում է, որ այն դժոխք էր երկրի վրա, հայտնում է Telegram-յան Только никому ալիքը։

Քանյեն հայտարարում է, որ Քարդաշյանները տարված են համբավով և իրենց իմիջով։ Ռեփերը չի կարողանում մոռանալ, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն իրեն մանիպուլիացիայի ենթարկել և իրեն խառնել կեղտի մեջ։

Ամենայն հավանականությամբ, ռեփերին ցավեցրել է, որ Քիմն այդքան արագ նոր կյանք է սկսել և արդեն իսկ հանդիպում է հաջողակ փաստաբանի հետ։