Ավելին 5 տարի առաջ - 20:25 14-06-2021

Ամերիկուհին կես միլիոն դոլար է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար և զղջացել է

28-ամյա ամերիկացի դերասանուհի և մոդել Ջենիֆեր Պամպլոնան տասը տարվա ընթացքում ծախսել է ավելի քան կես միլիոն դոլար `իր կուռքին՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։ Ջենիֆերն իր առաջին պլաստիկ վիրահատությունն արել է դեռևս դպրոցական տարիքում. նա խնդրել է ծնողներին թույլ տալ մեծացնել իր կուրծքը: «Քիմին նմանվելու» մոլուցքով տարված աղջիկը բազմիցս շտկել է կրծքերի և հետույքի ձևը, հանել է չորս ողերը, փոփոխել է քթի ձևը և ուղղել այտերն ու դեմքի ուրվագծերը:

Ամերիկյան տաբլոիդին տված հարցազրույցում Ջենիֆեր Պամպլոնան ասել է, որ Քարդաշյանների ընտանիքի մասնակցությամբ հեռուստաշոուի մեծ ժողովրդականության պատճառով երիտասարդ աղջիկների մեծ մասը ցանկանում է նմանվել Քիմին: «Նրանք ունեն նույն դեմքը, քիթը և շրթունքները, բայց դա նրանց երջանկություն չի բերի», - ավելացրել է դերասանուհին: Նա ինքն է ափսոսում, որ այդքան վաղ տարիքից սկսել է պլաստիկ վիրահատություններ անել, և այժմ նա պարզապես չի կարող կանգ առնել, քանի որ որոշ միջամտություններ պետք է անընդհատ արվեն:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է