Վազգեն Սաղաթելյանը գրում է. «Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում ասում ա, որ իրենք հիմա ստիպված են անել այն, ինչը ժամանակին չի արել Սեյրան Օհանյանը (դաստիարակչական աշխատանքներ ՔՊ-ի հետ):
Ես, անկեղծ, այդտեղ տեսնում եմ ոչ այնքան պրիտենզիա Սեյրան Օհանյանի նկատմամբ, որքան ՔՊ-ին հասանելիք վերաբերմունքի ընդգծում, որն իրենք ողջ ծավալով չեն ստացել նախորդիվ (դա կարող է լինել այդ թվում դիմացինի պարկեշտության, մեծահոգության և այլ պատճառներով):
Ինչևէ, ցանկացողը կարող է տեսնել առաջին հերթին կշտամբանք, ես սակայն տեսա ավելի շատ Օհանյանի՝ չափազանց պարկեշ լինելու ակնարկ:
Հիմա, նախագահ Քոչարյանի մի շարք աջակիցներ Ֆեյսբուքում սկսել են վիրավորական գրառումներ անել Նարեկ Կարապետյանի հասցեին: Առհասարակ, պրոբլեմ, գլխացավանք ու վնաս են էդ աջակիցները հենց Քոչարյանի համար առաջին հերթին, բայց դե արդեն 5 տարի ա իրենք կան, պահվում ու սնուցվում են իրենց կողմից, ունենք էն ինչ ունենք:
Նախագահն արդեն ամիսներ ա կալանավորված ա ավագ որդու հետ, ոչ մեկի վեջին չի, ֆբ գրառումներից այն կողմ մի որևէ երևացող բան չի արվում, բայց հենց մի հատ սենց թեմայա՝ միանգամից մեջ են ընկնում… Ինչևէ, վերադառնալով թեմային: Աջակիցներն ասում են, որ Օհանյանը երբևէ Նիկոլի ձեռքը չի սեղմել, անբիծ մարդ ա, իսկ այ Կարապետյանը Պապիկյանի հարսանիքն ա եղել:
Տղերք, իսկ կարո՞ղ ա տատս էր 2017-ում փողոցում գոռում «Սասնա ծռեր» աջակցելով պետությանը ամեն առումով լրջագույն վնաս հասցրած ահաբեկչական խմբին:
Իսկ 2018-ին կարո՞ղ ա տատս էր Նիկոլի մասին նենց գրառումներ անում ֆբ-ում, ողջունելով հեղաշրջումը, որ չէիր հասկանում էս մարդը ադեկվատ ա առհասարակ, թե ոչ:
Պաշտոնապես հայտնում եմ, որ տատիս՝ դոկտոր պրոֆեսոր Էմմա Աշոտի Սաղաթելյանը, թվարկածս գործողություններից որևէ մեկը չի արել:
Ձեզ հորդորում եմ բաց հետույքով չմտնել նման խոսակցությունների մեջ, լիքը մարդ չունի ո’չ տեսողության ու ո’չ էլ հիշողության խնդիր»: