Մեծ Բրիտանիան Վրաստանը ներառել է «կարմիր ցուցակում»
copy image url

Մեծ Բրիտանիան Վրաստանը ներառել է «կարմիր ցուցակում»

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 05-08-2021

Վրաստանից և Մեքսիկայից Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները պետք է ինքնամեկուսանան հյուրանոցներում իրենց հաշվին: Ինչպես հաղորդել է Թագավորության տրանսպորտի նախարարությունը, օգոստոսի 8-ից այս երկու երկրները, ինչպես նաև Ֆրանսիայի անդրծովյան տարածաշրջանները՝ Մայոտը և Ռեյունյոնը, կընդգրկվեն կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ռիսկով երկրների կարմիր ցուցակում: Միևնույն ժամանակ, Հնդկաստանը, Կատարը և ԱՄԷ-ն դուրս կգան կարմիր ցուցակից:

«Կարմիր ցուցակն ընդլայնվել է՝ վիրուսի նոր տարբերակների սպառնալիքից պաշտպանելու համար զանգվածային պատվաստումների ծրագրի ընթացքում ձեռք բերված հաջողությունները»,- հայտարարել է տրանսպորտի նախարար Գրանտ Շեպսը:

Ամենից շատ դիտված