Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 18:03 29-10-2026

Ղամբարյանը նոր Սահմանադրության հանրաքվեի համատեքստում է դիտարկել ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը:

Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց ահաբեկելու և կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում:

Պատահական չէ, որ այսօր հրապարակվեց նաև հաջորդ սպառնալիքը` եթե ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի, ապա իշխանությունն ԱԺ դիմաց կկազմակերպի ցույցեր։ Երևի ամբոխի առջև կբացվեն նաև ԱԺ «երկաթե վարագույրները»»:

Ամենից շատ դիտված