Ներքին 4 տարի առաջ - 14:51 10-07-2022

Տնտեսական այս վերջին կարճատև ձախողումներն ընդամենը առիթ էին, իսկ բուն պատճառն այլ էր. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հակիրճ ակնարկ Շրի Լանկայի մասին

Շատ բնական է, որ Շրի Լանկայի դեպքը հայազգի այսօրվա դիտորդի աչքը շոյում է։ Սակայն, հրճվանքին զուգահեռ փորձենք առնվազն մակերեսորեն (ընդամենը մեկ-երկու փաստ) հասկանալ, թե ինչու այդպես եղավ՝ ի՞նչն էր բուն պատճառը, որովհետև շատ հպանցիկ դիտարկումն այլ տպավորություն է թողնում։

Շրի Լանկայում 26 տարի (1983-2009թթ) քաղաքացիական պատերազմ էր ընթացել, որն ավարտվել էր 2009թ.-ին՝ մինչ այս դեպքերը գործող իշխանության շնորհիվ։ 13 տարի ապրում էին խաղաղ ու հանգիստ, և զարգանում էին։
Շրի Լանկայում մարդկային զարգացման ինդեքսն (Human Development Index) ամենաբարձրն է Հարավային Ասիայում։
Մեկ շնչին ընկնող եկամուտը Հարավային Ասիայում 2-րդ ամենաբարձր ցուցանիշն է։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև «միջազգային հանրություն» կոչվածի ակնհայտ հանդուրժող արձագանքը՝ կարելի է միարժեք ենթադրել, որ տնտեսական այս վերջին կարճատև ձախողումներն (որոնք իբր ժողովրդին փողոց հանեցին) ընդամենը առիթ էին, իսկ բուն պատճառն այլ էր…

Բուն պատճառն ամենայն հավանականությամբ այն էր, որ ժողովուրդն իրոք հոգնել էր անվտանգ ու բարելավվող կյանքից։ Հատկանշական է նաև, որ տարածված տեսանյութերում բացակայում են ուժային ու ռազմական կառույցների կողմից բիրտ ուժի կիրառման փաստերը, իսկ դա ցույց է տալիս, որ այդ երկրում առկա էին՝

«…դեմոկրատիայի պակասը, մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական խնդիրները, հովանավորչությունը», և ստանդարտ գունավոր «հեղափոխական» փաթեթի մնացած բաղադրիչները։
Այս ամենը նշանակում է, որ իրենք էլ են շատ շուտով «լավ» ապրելու։
Փաստորեն՝ Շրի Լանկայում էլ արդեն ապագա կլինի։

Ամենևին վատ սովորույթ չէ «փաթեթ»-ի երեսից մի փոքր պատռելը, և փորձել տեսնել, թե իրականում ինչ կա ներսում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին