Ավելին 4 տարի առաջ - 22:01 20-03-2022

Պահքն ընդամենը առիթ է, որ վերջապես ինքներս մեզ հետ ազնիվ լինենք․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանn Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել` կից գրելով.
«Այսօր Տնտեսի կիրակին է:
Պահքն ընդամենը առիթ է, որ վերջապես ինքներս մեզ հետ ազնիվ լինենք, առավել սթափ ու էդքանով հանդերձ՝ հույսով լի:
Փրկությունը մեր Հավատքի ու ՄԱՐԴՈւՆ վայել գործողությունների մեջ է:
Մարդ ամեն րոպե կարող է գործել և ընտրել բարին, բայց չգիտես ինչու՝ հա գերադասում է չարը, վատությունն ու նախանձը:
Կարող է ու պիտի օգնի, բայց խանգարում է:
Պիտի սիրի, բայց հա գոռոզաբար վանում է:
Պիտի Ստեղծի, բայց քանդում է...
Պահոց այս շրջանը ստեղծարար ուժեր կուտակելու շրջան է, լույսով առաջնորդվելու և կյանքի՝ դժվարություններով լի նեղ, մութ կածանով անցնելու, և դեպի ԼՈւՅՍԸ դուրս գալու ընթացքն է:
Տնտեսի կիրակին գումարի, հարստության կամ նյութական ունեցվածքի մասին չէ. այլ՝ ՀՈԳևՈՐ:
Ի՞նչ ենք մենք «կուտակում» այսօր հոգևո՛ր առումով.... Մտածելու շատ տեղ կա․․․
Եթե աշխարհի վերջը վերջնական լինելու լլիներ՝ ես հետս կուզեի վերցնել ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ՝ իմ սիրելի մարդու Սիրտը ))
Իսկ դու՞ք ինչ կվերցնեիք....», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում