Արտաքին 3 տարի առաջ - 20:03 07-07-2022

71 տարի անց 1-ին անգամ Թուրքիան ու Իսրայելը կկնքեն ավիացիոն համաձայնագիր

Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Հաղորդում է ermenihaber-ը:

Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։