Արտաքին 4 տարի առաջ - 12:25 25-06-2022

Թբիլիսիում հակակառավարական ցույցի մասնակիցներին են դիմել Զելենսկին և Արախամիան


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում ուրբաթ օրը խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց է սկսվել, որի մասնակիցները պահանջում են իշխանություններից կատարել ԵՄ պահանջները՝ երկրին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար։
Այս մասին հայտնում է «European Truth»-ը՝ Telegram-ում SOVA-ին և Դավիթ Արախամիային հղումով։

Ակցիայի կազմակերպիչը «Սիրցխվիլիա» (վրացերենից թարգմանաբար՝ «ամոթ») հասարակական շարժումն է, որի հայտարարության մեջ նշվում է․ «Ինչ խոստումներ էլ տա կառավարությունը, մենք չենք հավատում, որ հավատարիմ կլինի իր խոսքին, քանի որ տարիներ շարունակ միայն ապացուցել է իր հավատարմությունը օլիգարխին»։

«Սիրցխվիլիան» նշում է, որ ներկայիս բողոքի ակցիան անցած շաբաթվա «Տուն դեպի Եվրոպա» հանրահավաքի շարունակությունն է՝ ի պաշտպանություն եվրաինտեգրման, սակայն անցկացվելու է «Վրաստանն առանց օլիգարխիկ կառավարման» կարգախոսի ներքո։

Ցուցարարները պահանջում են կատարել Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, իսկ բարեփոխումների համար պատասխանատվությունը պետք է ստանձնի վրաց ժողովուրդը։

Ի կատարումն այս պահանջների՝ ցուցարարները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանություններին, հակառակ դեպքում խոստանում են անժամկետ բողոքի ակցիաներ։

Ներկաներին ուղերձ են հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դավիթ Արախամիան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին