Արտաքին 5 տարի առաջ - 15:00 24-02-2021

ԻՐԱՆԱԿԱՆ ՍԵՐԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ

Իրանում հակակառավարական բողոքներ են սկսվել: Ցուցարարները Սերավան քաղաքի փողոցներ են դուրս եկել: Նրանք վանկարկում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը ոչ լեգիտիմ է: Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել իրանցի քաղաքական գործիչ, աշխարհիկ Իրանի կողմնակից Ռեզա Պահլավին: NUFDI կազմակերպության քաղաքականության գծով ղեկավար Կամերոն Հանսարինան գրում է, որ բողոքների պատճառը երկրում տիրող ահավոր չքավորությունն է:

NUFDI-ն ամերիկյան ծագումով ոչ կուսակցական, ոչ արևտրային կազմակերպություն է, որն իրեն համարում է Իրանում անկախության շարժման մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կառույց:

«Բախվելով ահավոր չքավորությանը, դաժան բռնություններին և իրենց արժանապատվությունը ոտնահարող գործողություններին, Սերավանի բնակիչներն ընդվզում են Իրանի իշխանության դեմ: Ցուցարարները մտել են պետական կառույցներ, իսկ իշխանության ներկայացուցիչներն արգելափակել են Ինտերները երկրում»,- Թվիթերում գրել է Հանսարինան:

https://twitter.com/PahlaviReza/status/1364282299873972228

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ձեզ գուցե հետաքրքրի