Արտաքին 4 տարի առաջ - 20:11 17-06-2022

Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը: Հաղորդում է ermenihaber-ը:

Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի նախապես ծրագրած նիստը:

Թուրքիայի նախագահի համոզմամբ, դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։

«Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»