Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:59 20-01-2023

Էրդողանը հերթական անգամ սպառնում է Հունաստանին, Աթենքը հայտնում է, որ մտադիր չէ պատերազմել Թուրքիայի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հերթական անգամ սպառնացել է Հունաստանին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում «սխալ քայլերի» հետևանքների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել Ստամբուլում՝ նոր կրթահամալիրի հիմնարկեքի արարողությանը։

Էրդողանը հայտնել է, որ Հունաստանը «սադրիչ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության ավելացմանը»։ Նրա խոսքով՝ Հունաստանում ներկայումս ամենայն հավանականությամբ քննարկում են թուրքական «Թայֆուն» հրթիռային հարվածի հնարավորությունը, սակայն Անկարան նման մտադրություն չունի։ «Այս հարցում գլխավորն այն է, որ հույները մտածված գործեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Հունաստանը իրո՞ք հավատում է, որ Թուրքիան անտեսելու է զենքի տեղակայումը կղզիներում, որոնք, ըստ միջազգային պայմանագրերի, ապառազմականացված գոտիներ են»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարություններ, որոնք նա սադրիչ է որակել և նշել, որ դրանք ուղղված են Անկարայի դեմ։ «Իմացիր. Եթե ​​մեր երկրի հետ կապված սխալ քայլ կատարես, ապա արձագանքը չի ուշանա։ «Խռոված թուրքերը» կանցնեն գործողությունների»,- զգուշացրել է Էրդողանը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում, հայտարարել է, որ Հունաստանը չի պատերազմի Թուրքիայի դեմ։ Նա նշել է, որ հնարավոր է համարում Աթենքի և Անկարայի տարաձայնությունների լուծումը՝ Էրդողանի հետ երկխոսության միջոցով։

«Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ սեղանի շուրջ նստել՝ որպես ողջամիտ չափահաս մարդիկ, և լուծել մեր հիմնական տարաձայնությունը Էգեյան և Արեւելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան