Արտաքին 1 ամիս առաջ - 19:43 04-06-2026

Աթենքը մտահոգված է Թուրքիայի մարտական նոր էլեկտրաինքնաթիռով. Kathimerini

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը մտահոգություններ ունի Թուրքիայի մարտական էլեկտրաինքնաթիռի՝ «HAVA SOJ»-ի հետ կապված։

Նշենք, որ նման ինքնաթիռներն աշխատում են էլեկտրաէներգիայով։ Ըստ թերթի՝ թուրքական տեղական արտադրության «HAVA SOJ»-ը կարող է «չեզոքացնել թշնամու ռադարները և կաթվածահար անել հաղորդակցությունը»։

Նախատեսված է, որ այն շահագործման կհանձնվի 2027-ին։ Ըստ «Kathimerini»-ի՝ «KORAL»-ի վրա հիմնված համակարգի ու դրա հետ մեկտեղ ԱԹՍ-ներով ու բալիստիկ հրթիռներով համալրվածությունը լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն Հունաստանին, այլ նաև Իսրայելին։

Հունական աղբյուրը նշում է, որ Հունաստանը պետք է արդիականացնի ռադարները, անհապաղ ձեռք բերի պահեստամասեր ու փորձի լրացնել այդ բացը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից