Արտաքին 4 տարի առաջ - 19:08 02-06-2022

Թուրքիա-Հունաստան լարվածությունը շարունակում է աճել․ Աթենքը հակադարձել է Էրդողանին

Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ակնարկել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու տարածաշրջանային ռիսկերի մասին։ Հաղորդում է ermenihaber-ը:

Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում հայտարարել է, որ չեղարկել են Հունաստանի հետ բարձր մակադարկի ռազմավարական խորհրդի պայմանագիրը։

«Հունաստանը չի համակերպվելու։ Այս երկրի հետ այլևս երկկողմ հանդիպում չենք անցկացնելու։ Մենք չեղարկեցինք մեր բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի պայմանագիրը»,- նշել էր Թայիփ Էրդողանը։

Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Հունաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոանոն հիշեցրել է ՄԱԿ-ին Աթենքի ուղարկած նամակի մասին և շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների մասին Թուրքիայի հայտարարություններն անհիմն են։

Պապաիոանոն նշել է, որ Աթենքի արտաքին քաղաքականությունը հենվում է որոշակի արժեքների, սկզբունքների և միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Վերջինս ընդգծել է, որ չեն մտնելու անձնական քննարկումների դաշտ։

Լարվածության այս պայմաններում Հունաստանի վարչապետը որոշել է այցելել Էգեյան ծովի Ասթիփալայա, Փսերիմոս և Կոս կղզիներ։ Թուրքական մամուլում Միցոտակիսի այդ որոշումը բնորոշվել է որպես պրովոկացիա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից