Ավելին 4 տարի առաջ - 14:16 16-06-2022

Apple-ը գլխավորել է ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշը՝ փոխարինելով Amazon-ին

Apple կորպորացիան աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշում գրավել է առաջին տեղը, հաղորդում է Bloomberg-ը:

Apple ապրանքանիշի արժեքը վարկանիշը կազմող Kantar ընկերությունը գնահատել է 947 միլիարդ դոլար։ Վերջին անգամ Apple-ն աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշն էր դարձել 2015 թվականին։

Անցյալ տարվա վարկանիշի առաջատարը՝ Amazon-ը, միանգամից անցել է երրորդ տեղ։ Նրա ապրանքանիշի արժեքը գնահատվում է 706 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում Google-ն է, որի ապրանքանիշը գնահատել են 820 մլրդ դոլար։

Ամենաթանկարժեք ապրանքանիշների տասնյակում առաջին անգամ մտել է Louis Vuitton-ը՝ 124 միլիարդ դոլարով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ