Մամուլ 3 տարի առաջ - 08:40 10-05-2023

Արթուր Ումրշատյանը շուտով ավելի առաջ կգնա` փոխարինելով Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Արթուր Ումրշատյանը նախօրեին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Սակայն ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ շուտով նա ավելի առաջ կգնա` կնշանակվի պետ, փոխարինելով Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին։

Ումրշատյանը ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվեց 2023 թ. փետրվարի 16-ին: Պատրվակը Հանրապետության հրապարակում «Համերի» վարորդի արկածներն էին` Ումրշատյանի ազատմամբ փորձեցին լիցքաթափել հանրային դժգոհությունները, քանի որ պարեկները չէին կարողացել արագ վնասազերծել հրապարակում անկանոն մեքենա վարող վարորդին։
Այլ կերպ ասած՝ հեռացվել էր պաշտոնեական լիազորությունները վատ կամ թերի կատարելու պատճառով, մինչդեռ 2 ամիս անց ավելի պատասխանատու պաշտոնի է նշանակվում, ինչը կնշանակի, որ, ինչպես նախկինում, Նիկոլի Հայաստանում էլ պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմը, որքան անձի կապերը։

Հիշեցնենք․ Ումրշատյանը ժամանակին աշխատել է ոստիկանական համակարգում, հետո ազատվել է աշխատանքից ու Փաշինյանի իշխանության օրոք կրկին վերադարձել ծառայության՝ արդեն բարձր պաշտոնի։ Ակնհայտ է, որ նրա կարիերայի աճի հիմքում մեծամասամբ իր քաղաքական հայացքներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը