Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:03 10-06-2022

Բարոյական աղետի եզրին ենք կանգնած

Նիկոլ Փաշինյանը այս չորս տարվա ընթացքում ինչ հնարավոր ու անհնար անբարո բան կար, բերեց հայ ժողովրդի, Հայաստան պետության գլխին։ Նա ոտնակոխ արեց մեր բարոյական արժեքները, որոնք դեռ մնացել էին ու որոնցով դեռ առաջնորդվում էինք։ Այս չորս տարվա ընթացքում նա դարձավ ստի, կեղծիքի ու անբարոյականության մի հսկա խորհրդանիշ, որին դեռ ոչ մի անբարո էակ չի գերազանցել։ Նա սուտը դարձրեց մեր առօրյայի մի մասը, իսկ անբարոյականությունը՝ մեր արժեհամակարգի առանցքը։ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ելույթն ու հայտարարությունը անբարոյականության մի յուրատեսակ չափանիշ է, որն ինքը գերազանցում է՝ ամեն անգամ մի նոր ելույթ և հայտարարություն անելով։ Նա բացեց բարոյականության սահմանները, ու մենք այսօր չգիտենք՝ որտեղ է ավարտվում բարոյականությունն ու սկսվում անբարոյականությունը։

Նրա թիմում, սակայն, միայն ինքը չէ, որ անբարոյականության արգելակներ չունի։ Նայեք նրա ձևավորած խորհրդարանական խմբակցության կազմն ու «քոչարյանանդոները», «լուլուներն» ու տարատեսակ կենդանիների կերպարանք ստացած «ուսապարկերը» ձեզ կհուշեն, որ նիկոլական անբարոյականությունը համախտանիշ է, որով վարակված են նաև նրա թիմակիցները։

Նիկոլն այս տարիներին ցանկացած ստոր ու անբարո արարք դարձրեց նորմալ երևույթ։ Ու մենք սկսեցինք համակերպվել նրա արածների հետ և անգամ «ներել» նրան։ «Ներել» նրա դավաճանությունը, «ներել» սուտը, կեղծիքը, խարդախությունը, շանտաժը, մանիպուլյացիաները, և «համակերպվել» նիկոլական անբարոյականության մերօրյա դրսևորումների հետ։

Սա ճգնաժամ է, որը պետք է առաջինը հաղթահարվի։ Հայաստանում, ճիշտ է ասում Արարատ Միրզոյանը, չկա քաղաքական ճգնաժամ։ Իսկ չկա, քանի որ քաղաքականություն չկա։ Հայաստանում կա մեկ կատեգորիա, որ այսօր իշխում ու կառավարում է մեզ, և դա անբարոյականությունն է, որը հետևանք է բարոյական ճգնաժամի։ Մինչև դա չհաղթահարվի, մենք քաղաքականության, ապա նաև դրա հավանական ճգնաժամերի մասին չենք կարող խոսել։ Եւ ամեն լրացուցիչ մեկ օրը, որ Նիկոլը շարունակում է մնալ իշխանության ղեկին ու պաշտոնավարել, ավելի ու ավելի է բարոյազրկում մեզ։ Ու մենք էլ նրան նման սկսում ենք նորմալ վերաբերվել անբարո երևույթներին։ Եթե նա օր առաջ չհեռանա, մենք ստիպված ենք լինելու ցմահ ապրել անբարոյականության համախտանիշը մեր մեջ կրելով, որը անբուժելի է դառնալու շուտով։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին