Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:06 23-05-2023

Հայաստանը կանգնած է աղետի առաջ. պետությունը թույլ չի տալիս թունաքիմիկատները մաքսազերծել

«Կառավարության շատ «հանճարեղ» որոշումներից մեկով, ինչ֊որ փոփոխություններ են մտցրել, որի պատճառով թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Մնացականյանը նշեց, որ նոր որոշմամբ ներկրողները ինվոյսի մեջ պետք է նշեն նաև արտադրող գործարանի անունը, բայց, քանի որ մեր բոլոր ներկրողները խոշոռամասշտաբ ներկրողներ չեն, առնում են այլ երկրների թրեյդերներից և ընդհանուր բեռ են կազմում, բերում էին։

«Ոչ մեկ չի իմացել այդ փոփոխության մասին, բեռը բերել, հասցրել են Հայաստան, որոշ տնտեսվարողներից մաքսազերծման արժեքի մինչև 80 տոկոսը վերցրել են, այդ ապրանքը չեն մաքսազերծել, մնացել է պահեստներում»,- Մնացականյանը նշեց, որ այդ իրավիճակն է արդեն չորս ամսից ավելի։

«12 ներկրողների այդքան թունաքիմիկատը պահեստներում է, և որոշ մարդիկ թունաքիմիկատներ են բերելու, որ այդ դիֆիցիտը փակեն և ստացվում է, որ Հայաստան մուտք է գործում կրկնակի թունաքիմիկատ, որոնց ժամկետը սահմանափակ է»,- ասաց նա։

Գյուղատնտեսը խոսում է Հայաստանին սպառնացող լուրջ էկոլոգիական աղետի մասին և նշում, որ այդ թունաքիմիկատների ժամկետի անցման դեպքում մենք հնարավորություն չենք ունենա այդ թունաքիմիկատները ոչնչացնելու։

«Հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ, որը ռեալ վտանգ է մեր երկրի համար, քանի որ եթե դա մնաց և ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք ու մեզ սպասվում է էկոլոգիական թեթև աղետ լավագույն դեպքում»,- ասաց Մնացականյանը և հավելեց, որ եղել է դեպք, երբ մենք փորձել ենք թունաքիմիկատ լիկվիդացնել, բայց մինչև հիմա չենք կարողանում այդ ամենի տակից դուրս գալ։

Մնացականյանը հիշեց մոտ երկու տարի առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթունը և նշեց, որ 2100 տոննա ամոնիում էր պայթել։ «Այս հարցը բարձրացրել եմ բազմաթիվ պաշտոնյաների տեղյակ եմ պահել, խոսել եմ հնարավոր ռիսկերի մասին և արդյունք չի եղել»,- նշեց Մնացականյանը և հավելեց, որ էկոլոգիական լուրջ խնդրի դեպքում հետևանքներն անգործունյա պաշտոնյաներին էլ է հասնելու, այդ օդը իրենք էլ են շնչելու։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան