Ներքին 4 տարի առաջ - 16:44 09-06-2022

Քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին։

Հարցի վերաբերյալ ԱԺ-ում ելույթ ունեցավ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը․

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու հարցը։ Ըստ էության՝ օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հարցերը, քանի որ անցումային ժամանակահատվածի տեսանկյունից շատ կարևոր է դետալացված կերպով կարգավորել այն բոլոր հարցերը, որոնք կառաջանան իրապես 2003 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը ուժը կորցրած պայմաններում և անցում կատարելու 2021 թվականին ընդունված քրեական նոր օրենսգրքին։ Օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի մեկին»,-ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին