Սամվել Կարապետյանի քրեական գործը, ի սկզբանե, եղել է ապօրինի։ Դրա մասին առաջին իսկ օրից հայտարութուններով տեղեկացրել ենք։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը։
«Կարծում եմ՝ բոլորիս է հայտնի, թե ինչու է Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման մեջ գտնվում։ Քրեական դատավարության օրենսգիրքը, եթե ոտքեր ունենար՝ ոտքերը վերցրած կփախչեր էս ապօրինություններից, որովհետև ես, նաև գործընկերներս մեր պրակտիկայում նման քրեական գործ դեռևս չենք ունեցել»,- ասաց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալության հանգամանքները քննարկվելու են ՄԻԵԴ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում։