Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ես վստահ եմ, որ ձեզանից ամեն մեկը, մասնակցելով հավաքներին, ակցիաներին, երթերին, հաճախ տեսնում է, որ իր ընկերներից մեկը ներկա չէ, իր ծանոթներից մեկը չի գալիս, դուք ձեր մեջ մտածում եք՝ է՜, ո՞նց կարող է տենց լինել։ Ժողովո՛ւրդ ջան, այն մասով, որ մենք հավաքվել ենք, մեր այն հայրենակիցները, որ զարթնել են, նաև իրենց համար են զարթնել, որ նաև իրենք ապրեն ապահով Հայաստանում։
Իրենք էլ են զարթնելու, մենք իրենց նկատմամբ որևէ զայրույթ չունենք, որովհետև, հավատացե՛ք, մենք այն սերուցքն ենք, որ պահելու է Հայաստանը, որ ապահովելու է նաև իրենց համար «առանց Նիկոլ Հայաստան»։
Հունիսի 3-ը ամենացավոտ օրերից մեկն է լինելու, նոյեմբերի 9-ից հետո։ Գիտե՞ք ինչի համար, որովհետը հունիսի 3-ին Ոստիկանության բարբարոսություններով գիտեք՝ ովքեր էին հպարտանում՝ թուրքերը։ Դրա համար ենք ասում, որ իրենք հանցագործ են, ոչ թե ոստիկան»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։