Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:38 06-06-2022

Կա չորս անկլավ, չորսն էլ մերն են․ Հրանտ Բագրատյան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հիմա շատ են խոսում սահմանագծման և սահմանազատման մասին և ասում են՝ անկլավներ տանք, վերցնենք, բայց ժամանակն է, որ մենք մի պրոֆեսիոնալ ելույթ լսենք, թե ում տարածքներն են, ինչ անկլավներ են, դրանք երբ են առաջացել»։

Ապա Բագրատյանը տարբեր տարիների քարտեզներով ներկայացրեց, թե ինչպես են ձևավորվել անկլավները։

Եվ շարունակեց․
«Երբ ասում են՝ պետք է լինի անկլավների փոխանակում, չկա նման բան։ Կա չորս անկլավ, չորսն էլ հայկական են։ Արծվաշենն էլ է մերը, մյուս երեքն էլ են մերը»,- ասաց Բագրատյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն