Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:47 06-06-2022

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել․

SATLANTIS-ը հպարտությամբ հայտարարում է Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին:

Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին: ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT_1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում, դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։

«Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։

Ըստ զեկույցի՝ կան մի շարք ավելի մեծ երկրներ, որոնք դեռևս չունեն ARMSAT_1-ի նման 2 մետր լուծաչափով արբանյակ: Սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը, որով կզարգանա ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ հիմվելով SATLANTIS-ի առաջարկած մոդելի վրա:
8-ամսյա անհավանական արագ աշխատանքի արդյունքում, այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը արբանյակ է ուղարկում Տիեզերք։

Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT_1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարիների ընթացքում: Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի (առաքելության գործընկեր)՝ մայիսի 26-ին ARMSAT_1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։

Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում, որտեղ մասնակցություն կունենան Նոբելյան ինը մրցանակակիրներ՝ ներկայացնելով առաջիկա տարիների գիտական ամենաառաջադեմ մոտեցումները: Armsat_1-ի թռիչքը Հայաստանին կդիրքավորի որպես առաջադեմ երկիր հասարակության, գիտնականների և միջազգային հանրության առջև։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն