Արտաքին 4 տարի առաջ - 19:44 06-06-2022

Արևմուտքը չի կարող ոչնչացնել ԱՊՀ երկրների տնտեսությունը. ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ

Արևմուտքը չի կարող ոչնչացնել ԱՊՀ երկրների տնտեսությունը, թեև փորձում է՝ որքան ուժ ունի։ Այս մասին երկուշաբթի հրապարակված «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։

Նա մատնանշել է, որ ԱՊՀ երկրները միշտ եղել են գործնական փոխգործակցության մեջ, այդ երկրների տնտեսությունները տասնամյակներ շարունակ փոխկապակցված են եղել։

«Կառույցի մեր գործընկերները, հաշվի առնելով նման համագործակցությունը, հասկանում են, թե ինչ վտանգներ են ներկայացնում իրենց ազգային անվտանգության համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչը, իհարկե, չի կարող չազդել երկրների ներքին բարեկեցության վրա»,- հավելել է Նուրգալիևը։

Նա վստահ է, որ երկրները միասնաբար կհաղթահարեն դժվարությունները և հաղթանակած դուրս կգան դրանցից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, վերջինս միջոցներ է ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը և հավատարիմ է մնում ԱՊՀ-ի հիմնական նպատակին, այն է՝ երկարաժամկետ հեռանկարում ձևավորել ինտեգրված տնտեսական և քաղաքական ասոցիացիա աշխարհում, որտեղ տեղ չկա միաբևեռության համար:

«Վստահ եմ, որ Արևմուտքից եկող նորանոր սադրանքների, անվտանգության ոլորտում աճող ավանդական և նոր մարտահրավերների ու սպառնալիքների ֆոնին ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը միայն կամրապնդվի»,- ասել է Նուրգալիևը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ