2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ԱԳՆ Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախարարության հաշվետվությունը, ասաց, որ առաջին հատվածը քաղաքական-բովանդակային է, իսկ երկրորդ հատվածը՝ բյուջետային-ֆինանասական։
Անդրադառնալով դիվանագիտական աշխատանքներին՝ նա ասաց, որ օբյեկտիվորեն ոչ միշտ է համակարգը հասցրել կադրային առումով, երկրորդ հերթին՝ գուցե բովանդակային լրիվ համընթաց լիներ առաջացած նոր իրողություններին, նոր մարտահրավերներին։
Անդրադառնալով քաղաքական նշանակումներին, հատկապես՝ դեսպանների նշանակումներին՝ ասաց. «Ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիեռային դիվանագետներ, և ընդհանրապես չմոռանանք, որ որևէ մեկի նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է։ Դեսպանների նշանակումը եղել է մինչև 2018 թվականը, նաև պատերազմից առաջ, պատերազմից հետո։ Եթե դուք վերջին շրջանի մի քանի քաղաքական նշանակումներն եք հարցնում դեսպանների, ապա ես պետք է ասեմ, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր լավագույն դեսպաններից են»։
Մանրամասն՝ տեսանյութում։