Ներքին 4 տարի առաջ - 11:00 06-06-2022

Երեւանի մետրոպոլիտենը նոր տնօրեն ունի

Oragir.news-ը օրեր առաջ տեղեկություն էր ստացել, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երեւանի Մետրոպոլիտենի նոր ղեկավար է նշանակել։

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը սկսելով՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտոնապես հայտնեց այս մասին․ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նոր տնօրենն է Սահակ Վարդանյանը:

Հունիսի 3-ին քաղաքապետի №2025-Ա որոշմամբ Սահակ Վարդանյանը նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Վերջինս ծնվել է 1981 թ. մայիսին, Երևանում:
1987-1997 թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։
1997-2002 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։
2002-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
2005 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2002-2009 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ՝ անալիտիկ բաժնի պետ։
2009-2013 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես գործառնական տնօրեն։
2018- 2021 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022 թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն