Ներքին 4 տարի առաջ - 22:01 04-06-2022

«Դիմադրության» շարժման երթը կառավարական առանձնատան դիմաց է

«Դիմադրության» շարժման երթը կառավարական առանձնատների դիմաց է, որտեղ երեկ Ոստիկանությունը անհամաչափ, բռնի ուժ էր գործադրել ցուցարարների նկատմամբ։ Կառավարական առանձնատան մուտքը այսօր ևս պաշտպանված է մեծաթիվ ոստիկանական ստորաբաժանումներով, որոնք այսօր էլ զինված են սաղավարտներով ու վահաններով։

Ցուցարարները վանկարկում են «Դավաճան հեռացիր», «Նիկոլ դավաճան»։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին առաջարկեց միացնել հեռախոսի լույսերը։

«Մենք հաղթելու ենք քեզ ու քո խունտային այս լույսերով, որովհետև մենք պետք է վերացնենք խավարն այս երկրից։ Մեր պայքարը հանուն լույսի է»,-ասաց Սաղթելյանը։

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանները փակել էին երթի ճանապարհը և սկսել ցրել ցուցարարներին՝ բռնի ուժի գործադրմաբ, անդամ կիրառվել էին լուսաձայնային հատուկ միջոցներ։ Դրանցից մեկը պայթել էր կառավարական առանձնատան մուտքի մոտ հենց ոստիկանների մեջ, ինչի արդյունքում նաև բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ էին ստացել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն