Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:24 04-06-2022

2 տարի առաջ պատերազմ տեսած երկրում կիրառել լուսաձայնային նռնակ բարոյական չէ․ Մամիջանյան

Շարունակվում են «Դիմադրություն» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ոստիկանության երեկվա գործողություններին, ասաց․

«Իշխանական քարոզչական մեքենան լայնորեն տարածում է այն թեզը, որ ավելի շատ են ոստիկանների շրջանում տուժածները, քան ցուցարարների։ Դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ցուցարար տուժածների զգալի հատվածը չեն դիմել բուժօգնության, մինչև ուշ գիշեր այստեղ էին և փորձում էին իրենց այստեղ տեղում բուժօգնության ցույց տալ։
Շատերը տանն են ապաքինվում, և եթե դրանց թիվը գումարես, ապա այն գրեթե կրկնակի կգերազանցի այն թիվը, որը հրապարակում են իշխանությունները։

Երկրորդ, այն թեզը, որ ուզում են տարածել, թե ոստիկանությունը ավելի շատ է տուժել երեկվա վայրագություններից, ասեմ, որ ոստիկանությունը տուժել է իրենց իսկ իրականացրած հատուկ միջոցների կիրառումից, որոնք կիրառվել են ոչ պատշաճ կերպով, և ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ժամկետանց էին։

Նրանք երեկվանից փորձում են նաև պատասխանատվությունը բարդել ընդդիմության որևէ ներկայացուցչի վրա, հստակորեն հայտարարում եմ, կարող եք բացել ցանկացած լրատվամիջոցի տեսագրությունը և համոզվել, որ բոլոր մարդիկ, որոնք խոսել են բարձրախոսով, բոլորը կոչ են արել հանդարտության, փորձել են բացառել բռնությունը և բախումները։

Մեկ-երկու տարի առաջ պատերազմ տեսած երկրում կիրառել հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակ, դա, բացի օրենքի հետ խնդիր ունենալուց, բարոյականության հետ էլ խնդիր ունի, երբ ցուցարարների մեջ պատերազմի մասնակիցներ կան»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում