Ներքին 4 տարի առաջ - 13:10 04-06-2022

Ի՞նչ են հայտնում բուժհիմնարկներից՝ երեկվա բախման վիրավորների վիճակի մասին

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Oragir.news-ը կապ հաստատեսց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ՝ ճշտելու, թե քանի անձ են տեղափոխել բժշկական կենտրոններ, և որ բժշկական կենտրոններն են եղել դրանք։

«Երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով այնտեղից շտապօգնության մեքենայով բժշկական հաստատություն ենք տեղափոխել 16 մարդ։ Տուժածներին տարբեր վնասվածքներով տեղափոխել ենք «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, Արմենիա բուժկենտրոն և Էրեբունի»,- ասաց Ստեփանյանը։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.«Երեկ՝ ժամը 23:00-ի դրությամբ, տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 էր: «Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը ողջ ծավալով: Տուժածներից մեկը, ով քաղաքացիական անձ է, վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Մեկ ոստիկանի ոտք էր կոտրվել: Մյուս տուժածները գտնվում են հետազոտման փուլում»։

Մենք կապ հաստատեցինք նաև Էրեբունի հիվանդանոցի հետ, բայց այնտեղից մեզ հստակ տեեկություն չկարողացան տրամադրել տուժածների մասին՝ ասելով, որ հստակ թվերի չեն տիրապետում։ Արմենիա ԲԿ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Առողջապահության նախարարությունից էլ oragir.news-ի հետ զրույցում ասացին․ «Ընդհանուր առմամբ բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան՝ ժամը 08:30-ի դրությամբ, 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար Է»։

Իսկ մեր հարցին, թե ինչ վնասվածքներով են դիմել քաղաքացիները բուժհաստատություն, արդյո՞ք շատ ծանր է եղել նրանց վիճակը, մեզ պատասխանեցին. «Եթե 50 տուժած արդեն դուրս են գրվել, ուրեմն վնասվածքները թեթև են եղել»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին