Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:44 03-06-2022

Մեր պայքարի հարթակն արդեն այստեղ է, որովհետև ուղիղ վտանգը Հայաստանի իշխանություններից է․ Արցախի ԱԺ պատգամավոր

«Արցախում հիմա երևի թե նույն իրավիճակն է զգացողությունների առումով, ինչ պատերազմի ժամանակ, բոլորը լարված են, մարդիկ գիտեն, որ թեև չեն կրակում, բայց Արցախի վաղվա գոյության հարցն է լուծվում և լուծվում է Երևանի սրտում»։ Այս մասին Կառավարության մոտ ակցիայի ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել, թե սա Հայաստանի ներքաղաքական հարցերն են, մի՛ խառնվեք, բայց հիմա այլևս էդպիսի բան չկա։ Հիմա այլևս Հայաստանի ներքաղաքական հարցեր չեն, սա հայի լինել-չլինելու հարցն է։

Ես փաստում եմ, որ այստեղ հազարավոր արցախցիներ կան, ես եմ էստեղ, էլի Արցախի ԱԺ-ի պատգամավորներ կան, և մեր պայքարի հարթակն արդեն այստեղ է, որովհետև ուղիղ վտանգը Հայաստանի իշխանություններից է, և որևէ մեկը այլևս թող չասի, թե մենք խառնվում ենք Հայաստանի ներքաղաքական հարցերին, սա Արցախ լինել-չլինելու, վաղվա մեր սերնդի լինել-չլինելու հարցն է։ Արժանապատիվ հայը պարտավոր է պայքարել իր և իր երեխայի հայ լինելու համար»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան