Ներքին 4 տարի առաջ - 15:05 03-06-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի՝ կրթության եւ գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության կապակցությամբ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են:

Կարեւորելով Արցախի գործընկերների հետ պարբերական հանդիպումները՝ Ալեն Սիմոնյանը հիշատակել է վերջին համատեղ քննարկման որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով:
Ալեն Սիմոնյանը ներկա իրավիճակում կարեւորել է կրթության դերն ու նշանակությունը, ինչի վերաբերյալ էլ ծավալվել է հետագա քննարկումը:

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժեւորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու հանձնաժողովի անդամներ, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան