Ներքին 4 տարի առաջ - 12:41 03-06-2022

Ադրբեջանը 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել․ Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելել է․ «Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։
Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնեն Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։

Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել, դրա մասին մեկ այլ առիթով։

Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... ու, ցավոք, այս շարքը շարունակելի է։
Թե բա «խաղաղության դարաշրջան»»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից