Ներքին 4 տարի առաջ - 12:06 03-06-2022

Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը. Դումանյանը՝ շրջանավարտներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում:
Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք լինելու Հայաստանի բարօրության երաշխիքը, ձեզնով են հպարտանալու ձեր ծնողները և ուսուցիչները, դուք եք նոր ավյուն և ուժ հաղորդելու մեր հազարամյա պատմության ընթացքին:

Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը, արժանի լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը:
Դու՛ք եք մեր ապագան:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում:
Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Աստվա՛ծ պահապան բոլորիդ»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան