Ներքին 4 տարի առաջ - 17:51 02-06-2022

Դանակահարություն հյուրանոցային համալիրի մոտ

Մայիսի 29-ին՝ ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 23.30-ին, Հաղթանակի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել էին ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են դանակահարողի ինքնությունը: Հունիսի 1-ին 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի